Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վերջին ակորդները

Վերջին ակորդները
31.07.2015 | 12:25

Եվրոպական ֆուտբոլի մեկնարկելիք առաջնությունից առաջ թոփ ակումբներից շատերը վերջին մրցումներն են անցկացնում Ամերիկայում: Չիկագոյում «Մանչեստր Յունայթեդը», որ օրեր առաջ, ճիշտ է, Մեսիի բացակայության պայմաններում, հաղթել էր «Բարսելոնին» (3:1), 0։2 հաշվով զիջել է «Պարի Սեն Ժերմենին», իսկ «Տոտենհեմը» առավելության է հասել ամերիկյան ֆուտբոլի գլխավոր լիգայի աստղերից կազմված թիմի նկատմամբ` 2:1: Այստեղ հաղթական է եղել Գարի Քեյնի գոլը, ով Անգլիայի նախորդ մրցաշրջանի գլխավոր հայտնությունն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ